Գրիգ Գևորգյանը, ով համացանցային տիրույթում մեծ ակտիվություն ունի, հաճախ է հանդես գալիս հրապարակումներով, որոնք հիմնականում հումորային բնույթի են։
Հումորիստը նաև աշխատանքային ակտիվ շրջանում է։ Գրիգը հետևորդների տրամադրությունը բարձր պահելու նպատակով մի գրառում է կատարել, որը վերաբեում է այս օրերի տապին, մանկությանը և թե ինչպես են երեխաներն առհասարակ պայքարում շոգի դեմ։
Գրիգը գրել է․ «Էն, որ փոքր ժամանակ էս ժամերին էնքան էինք վազում, որ կիսաուշաթափված հասնում էինք պուլպուլակի մոտ:
Հիմա նենց հետաքրքիր ա: Էդ ինչի՞ էինք տենց վազում: Ի՞նչ կարևոր գործ էր, որ տենց պարտաճանաչ, ամեն ցերեկ անում էինք»։ Առավել հումորային և ուշագրավ են եղել վերոնշյալ գրառման մեկնաբնությունները։
«Պարտավորվել էինք մեծանալ մծանում էինք», «Ամենաանհոգ տարիներն էին էլի՝ ոչ հեռախոս կար, ոչ էլ։ Բալկոն տելեկոմ կապն էր գործում» և այլ զվարճալի մեկնաբնություններ։