«Ի՞նչ էիք արել ժողովրդին, որ Ձեզ քվե չտվեց իշխանություն ձևավորելու համար». հարց՝ Քոչարյանին․ տեսանյութ


Հետընտրական  քննարկումները շարունակվում են և «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորրդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ասուլիս է ունեցել, որտեղ պատասխանել է լրագրողների հարցերին։ Բազմաթիվ ու տարաբնույթ հարցերի  շարքում առանձնակի ուշադրություն գրավեց լրագրող Նարեկ Կիրակոսյանի ուշագրավ հարցը։

Լրագրողը մինչ բուն հարցին անդրադառնալը, նշել է, որ հանրությունը վերջին երեք տարիներին ականատես է եղել, թե Նիկոլ Փաշինյանի կառավարությունն ինչպես էր պայքարում երկրի առջև ծառացած խնդիրներրի դեմ՝ սոցիալական և տնտեսական բազմաթիվ հարցեր, համաճարակ, պատերազմ, տարածքային կորուստներ, ապա հետպատերազմյան ծանր շրջան և այլն։

Սակայն հանրությունը սատարեց և երկրի ղեկին ցանկացավ տեսնել հենց Նիկոլ Փաշինյանին։

«Դուք ի՞նչ էիք արել այս ժողովրդին, որ այս ամենից հետո նրանք կրկին իրենց քվեն տվեցին  այս կառավարությանը, որը այսքան դժբախտություն էր  բերել մեր ժողովրդին։

Ի՞նչ էիք  արել, որ Ձեզ չընտրեցին»,- հարցրել է Քոչարյանին լրագրողը։ Ինչին ի պատասխան ՀՀ երկրորդ նախագահը պատասխանել է, որ հարցադրումն իրեն անհասկանալի է։ Մանրամասները կարող եք դիտել վարը ներկայացված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: