Ի՜նչ սիրուն է, չէ՞․․․ Իննա Խոջամիրյանի հարսանեկան լուսանկարները․ դերասանուհին չքնաղ հարսիկ է


Իննա Խոջամիրյանին որպես դերասանուհի և նրա մարդ տեսակը ընդունում և սիրում են հազարավոր երկրպագուներ։

Իննան համացանցում ակտիվ է և սերտ շփվում է իր հետևորդների հետ։ Նա գեղեցիկ ֆոտոշարքեր է ներկայացնում երկրպագուներին և նրանց համար ստեղծում հնարավորություն իրեն տեսնել զանազան կերպարներում։ Այս անգամ դերասանուհին ներկայացել է հարսանեկան զգեստով։

Նա ներկայացրել է հարսանեկան ֆոտոշարք և նախընտրել է կրել ոչ թե հերթական նորաձև հարսանեկան զգեստներից որևէ մեկը, այլ հին հայկական հարսանեկան տարազ։ Այն անչափ սազում է Իննային և դերասանուհին իսկապես ստացել է հին հայկական աղջկա, հարսի կերպար։

Զգեստը Իննային նույնպես անչափ դուր է եկել և այդ մասին նա հայտնել իր իսկ հանրայնացված լուսանկարներին կից գրառման մեջ։ Դերասանուհին գրել է․ «‎Հարսանեկան տարազ: Ի՜նչ սիրուն է, չէ՞ …»:

Հետևորդներին անչափ դուր է եկել դերասանուհու այս կերպարը։ Իննային հետևորդնեը մաղթել են գտնել իր կյանքի կեսին և նման գեղեցիկ զգեստով էլ ամուսնանալ։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!