«Էս հարցը ինձ տանջում է արդեն 4 տարի․ որոշել եմ արտահայտվել…»․ Անահիտ Մուտաֆյանն անկեղծ գրառում է կատարել


Անահիտ Մուտաֆյանը շարունակում է ակտիվ մնալ համացանցային տրույթում և այսպես ասած՝ բարձրաձայն մտածել սոցիալական իր հարթակում։

Եվ չնայած այն հանգամանքին, որ դերասանուհու էջը հաճախ է արգելափակվում՝ այնուամենայնիվ նա մշտապես վերադառնում է։ Անահիտի հակաիշխանական հայացքները բոլորին են հայտնի։ Այս անգամ դերասանուհին գրել է․ «Էս հարցը ինձ տանջում է արդեն 4 տարի։ Որոշել եմ արտահայտվել։

Օրինակ՝ ես, երբ կանգնած եմ լինում առաջնորդի ընտրության առաջ, նախ նայում եմ կանացի աչքերով։ 1.Նայում եմ ձեռքերին և եղունգներին։ 2.Կոշիկների ու վերնաշապիկի մաքրությանը։ 3.Մազերի կոկիկությանը և օծանելիքի հոտին։

Հետո նայում եմ՝ որպես ընտանիքի գլուխ, որովհետև երկիրը մի մեծ ընտանիք է։ 1.Նրա խստությանը։ 2.Տղամարդկային խոսքի կշռին 3.Սեփական ընտանիքում մեծացած երեխաներին։ 4.Կնոջ զսպվածությանը։

Եվ ամենակարևորը՝ ձայնի ինտոնացիային։ Եթե տղամարդու` քաղաքական գործչի ձայնը իմ` կանացի մեցո սոպրանոյից բարձր եղավ, ուրեմն նա ղժղժ կնիկ է… Լավ, ա՛յ Նիկոլ ընտրողներ, ձեզ ի՞նչը գրավեց և ինչը ստիպեց երկիրս կործանելու…»։


Понравилась статья? Поделиться с друзьями: