Իսպանացի հայտնի երգիչ Էնրիկե Իգլեսիասը կիսվել է որդու հետ լուսանկարով։ Վերջերս նա ցուցադրել է դստեր հետ զվարճալի պարը, իսկ այժմ նուրբ լուսանկար է հրապարակել որդու հետ։
«Կարծում եմ՝ նա իմ գեներն ունի»,- գրել է Էնրիկեն և տեղադրել լուսանկարն ինստագրամյան իր էջում։
Լուսանկարը շատ է դուր եկել երգչի երկրպագուներին։ «Տղան կախարդական է։ Շնորհավորում եմ ձեզ և ձեր կնոջը», «Աստված օրհնի ձեզ երկուսիդ», «Նա հիանալի է»,- գրում էին նրանք մեկնաբանություններում։
Հիշեցնենք՝ Էնրիկե Իգլեսիասն ապրում է ռուս թենիսիստուհի Աննա Կուրնիկովայի հետ։ Զույգն ունի երկվորյակ որդի և դուստր` Նիկո և Լյուսի։ Էնրիկեն Աննայի հետ ծանոթացել է 2001 թվականին՝ Իգլեսիասի «Escape» տեսահոլովակի նկարահանման ընթացքում։ Այդ օրվանից սիրահար զույգը չի բաժանվում։ Արդեն 18 տարի նրանք միասին են, սակայն դեռևս պաշտոնապես չեն ամուսնացել։ Իգլեսիասը նշում է, որ լիարժեք հարաբերությունների համար ամուսնությունը ոչինչ չի նշանակում, սակայն մի օր անպայման կցանկանա հարսանյաց հանդես կազմակերպել։