Սիրված երգչուհի, դերասանուհի Աննա Դովլաթյանը սոցիալական հարթակում բավականին ակտիվ գործունեություն ունի։ Նա իր առօրյայով կիսվում է ընկերների, հետևորդների և երկրպագուների հետ։

Նրա երկրպագուները չափազանց շատ են հավանում սիրելի երգչուհու դստեր վերաբերյալ հրապարակումները։ Երգչուհին հաճախ է դստեր մասնակցությամբ հրապարակումներ կատարում և ցույց տալիս, թե ինչպես է մեծանում փոքրիկը։

Վերջերս էլ Աննան ամուսնու՝ Դավիթ Աղաջանյանի հետ բացել է իրենց յուրօրինակ ոճով ռեստորանը։ Արտիստուհին անչափ գեղեցիկ և ջերմ լուսանկարներ է հանրայնացրել մայրիկի հետ և կից գրառման մեջ պատմել, որ մայրը և երկու եղբայրները անականկալ են մատուցել։

Աննան բացել է դուռը և տեսել հարազատներին, ինչն անասելի երջանկություն է պարգևել։ Նա մասնավորապես գրել է․ «Երջանկությանս չափ ու սահման չկա։ Երեկ դռան թակոց լսեցի, բացեցի, տեսա մայրիկս է եկել Մոսկվայից՝ երկու եղբայրներիս հետ։

Անակնկալ էր արել և չէր ասել, որ գալու է։ Իսկ այսօր այս լուսավոր՝ մայրիկների տոնի օրով, անցկացրեցինք անչափ գեղեցիկ ու ջերմ օր»։