Ուզբեկական Սամարքանդում երկու գլխով սիամական երկվորյակ բալիկներ են ծնվել։ Աղջիկ բալիկներն ունեն մեկ մարմին, երկուական ձեռք, ոտք և թոք, մեկական սիրտ, ստամոքս, արգանդ։ Նրանք չորս կիլոգրամ վեց հարյուր գրամ են կշռում, հասակը քառասունութ սանտիմետր է։ Բալիկները դիցեֆալ տեսակի սիամական երկվորյակներ են։
Բժիշկ Ֆարավոն Սամիևի խոսքով՝ բալիկներն ունեն սրտային անբավարարություն։ Նրանց վիճակը ծայրահեղ ծանր է։ Անեսթեզիոլոգ Սոբիրժոն Ռահմոնովն էլ ասել է՝ նման բալիկների ծնունդ լինում է 200-250 հազար բալիկներից մեկ անգամ, իսկ Ուզբեկստանի դեպքում առաջին անգամ է։
Ցավոք, բալիկների ընտանիքը լքել է փոքրիկներին։ Նրանց խոսքով՝ սխալը հղիությունը չընդհատելն էր։ Թեպետ բալիկների՝ սիամական լինելու մասին հայտնի է դարձել հղիության քսանմեկերորդ շաբաթին և մորն առաջարկվել է ընդհատել հղիությունը, կինը ցանկացել է ունենալ բալիկներին։
Տեսնելով նրանց՝ ծնողները հրաժարվել են բալիկներից՝ թողնելով նրանց հիվանդանոցում։