«Երբ գաս, քեզ կպատմեմ գնալուդ մասին, դու այդ պատմությունը չես սիրի․․․իսկ ես կործանվեցի․․․»․ Անի Երանյան


Դերասանուհի Անի Երանյանը, ով կտրուկ և արմատական ոճափոխության գնաց, անդադար քննադատվում է հասարակության կողմից։ Երբեմնի նրբագեղ աղջիկը այժմ ներկայանումէ այլ կերպ։

Անին թեև քայլեր էր կատարել նաև երգարվեստում (նա տարիներ առաջ տեսահոլովակ էր նկարահանել ), սակայն այդ ոլորտում, կարծես թե, հաջողություններ չունեցավ։ Նրան շարունակում են ընդունել միայն դերասանուհի։ Վերջին շրջանում նա ակտիվություն է ցուցաբերում սոցիալական հարթակում։ Հանրայնացնում է իր լուսանկարները և խորիմաստ գրառումներ կատարում։

Այս անգամ Անին կրկին ներկայացրել է իր լուսանկարը, որին կից գրառել է․ «Երբ գաս, քեզ կպատմեմ գնալուդ մասին։ Դու այն չես սիրի։ Քեզ կպատմեմ, թե որքան եմ խոսել քեզ հետ, թե քո տեղը քանիսով եմ լցրել ու չի լցվել, որ հետո դատարկել եմ տեղդ ու ինքս նստել, որ ոչ մեկ չնստի։

Կպատմեմ, թե բացակայությունիցդ ոնց է ցավում ձախ ձեռքս ու թե ոնց քեզ չեմ ներել ինձ հետ կապ չունեցող ներկայությունդ։ Դու ինձ սպանեցիր… Երբ գաս, կսկսեմ սպասել գնալուդ․․․ դու անպայման կգնաս….իսկ ես կործանվեցի…. իսկ դու… դեռ չես գնացել…»:

Դերասանուհին գրառմանը հեշթեգի տեսքով ավելացրել է բառակապակցություն, որից հասկանալի է դառնում, որ լուսանկարի հեղինակը հենց ինքն է։ Լուսանկարում Անին վարդագույն հագուստ է կրում։


Понравилась статья? Поделиться с друзьями: