«Ես պատրաստ եմ դրոշը տնկել այս մարդու գլխին․․․»․ Նաիրա Զոհրաբյան


Նաիրա Զոհրաբյանը շարունակում է ակտիվություն պահպանել համացանցային հարթակներում և իր մտքերը, վերլուծությունները կիսում հանրության հետ գրառման տեսքով։ Այս անգամ Զոհրաբյանն անդրադարձել է Արցախի դրոշի թեմային։

Նա սոցհարթակում պատրաստակամություն է հայտնել Արցախի դրոշը տնկել «այս մարդու» (լուսանկարը ներկայացված է նյութին կից) գլխի վրա։

Զոհրաբյանը նշում է՝ պատգամավորն առաջարկել է դրոշը տնկել հենց իր գլխին։ Եվ Նաիրան չի կարողանում հասկանալ՝ ինչու է պատգամավորի կողմից հնչած այդ առաջարկը զավեշտ առաջացրել և պատրաստակամություն է հայտնում տնկել դրոշը գլխի այն հատվածում, որտեղ կցանկանա ՔՊ-ական պատգամավորը։

Զոհրաբյանը մեջբերել է Իլոն Մասկի տեսությունը, ըստ որի՝ բանականությունը ռոբոտների մեջ տեղադրումը կարող է օգնել արթնացնել անհատի գենետիկ հիշողությունը։

«Գենետիկ հիշողություն հայրենիքի, Արցախի, հազարավոր զոհերի և Արցախի գլխին կախված նոր արհավիրքի մասին։ Վստահ չեմ՝ էս դեպքում Մասկի գաղափարը կաշխատի, թե ոչ բայց պատրաստ եմ փորձել այն»,- գրել է նախկին պատգամավորը։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!