Եռաբլուրում մի անսովոր շիրմաքար կա՝ ներքևի հատվածում մի կնոջ լուսանկարով


Եռաբլուրն ինքնին մի անսովոր լռությամբ վայր է, որտեղ այս անսովոր և ուղիղ սրտին ու հոգուն հարվածող լռությունը խոսուն է և այնքան բարձր ու բամբ․․․ Շրջում ես, նայում շիրմաքարերին և կանգ առած կյանքերի դիմաց կանգ առնում և ճնշվում մեղավորության զգացումով։

Շիրմաքարերի մեջ կարելի է հանդիպել մի շիրմաքարի, որը մյուսներից տարբերվում է։ Միրզախանյան Գառնիկի շիրմաքարի ներքևի հատվածում կարելի է տեսնել նրա մոր լուսանկարը։ Հերոսի մոր գերեզմանը մնացել է այն տարածքում, որը այժմ անցել է թշնամուն։

Գագիկը վիրավորվում էր ստացել, իսկ Գառնիկն անհետ կորած էր։ Երբ Գագիկը ուշքի է գալիս, հայտնում է՝ եղբայրը աչքի առաջ զոհվել է։ Հայրը վերջապես գտնում է որդու մարմինը և ամփոփում այն Մեծ Թաղեր հայրենի գյուղում։

Որոշ ժամանկա անց, երբ Երևանում էր, լսում է, որ թշնամին մտել է գյուղ և ավերել ու պղծել գերեզմանատունը։ Երբ պատերազմն ավարտված էր, ռուսների օգնությամբ նա կարողանում է մտնել գյուղ և չարչարանքերով գտնում որդու շիրիմը, արտաշիրիմում և որդուն բերում Եռաբլուր։ Իսկ հորսի մոր շիրիմը մնում է գյուղում։

Որդու շիրմաքարի անկյունում փակցնում են նրա լուսանկարը, որպեսզի մայր և որդի անբաժան մնան։ Մեր զորակցությունն ենք հայտնում հերոս տղաների հերոս ընտանիքին և ուժ ու կորով մաղթում։


Понравилась статья? Поделиться с друзьями: