Հեռուստահաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանը երկրորդ բալիկն ունենալուց հետո զբաղվում է երեխաների խնամքով և հեռուստատեսությամբ չի երևում։

Նա սոցհարթակում ակտիվ է և հաճախ է հրապարակում երեխաների լուսանկարներն ու հանդես գալիս տարաբնույթ պատմություններով և խորհուրդներով։

Լիլիթի և Վահե Խանամիրյանի երկրորդ բալիկը ծնվել է ամիսներ առաջ։ Լիլիթ Մուրադյանն այս անգամ հանրայնացրել է որդու հետ լուսանկար, սակայն երեխայի դեմքը ցույց չի տվել ։

Լուսանկարին հեռուստահաղորդավարուհին գրառում է կցել, որտեղ իր հետևորդներին խորհուրդ է տվել սիրել սեփական անձը և հավատալ, որ սիրուն են , խելացի և ուժեղ։

Նա մասնավորապես գրել է․ «Խնդրում եմ, սիրեք ինքներդ ձեզ, փայփայեք, գուրգուրեք, երես տվեք ձեզ, երբեք թույլ չտաք, որ ձեզ կոտրեն, թույլ չտաք, որ ձեր երազանքները խլեն ձեզանից, դուք սիրուն եք, խելացի եք, ուժեղ եք…

եթե ինձ մոտ ստացվում է, ապա ձեզ մոտ էլ ամեն ինչ կստացվի, հիշե’ք, որ անգամ վատ օրը տևում է 24 ժամ»։