Երևանյան կամերային թատրոնը հիանալի ֆոտոշարք է պատրաստել՝ Վարդավառյան տոնի առթիվ։
Գեղեցիկ լուսանկարները պարզապես հրաշալի են ստացվել։
Նրանք արտացոլում են ջրային հրաշալի տոնի ողջ հմայքն ու ուրախությունը։
Կամերայինի մակագրությունը նույնպես անչափ տոնական է, նաև՝ հուզիչ․
«Թող, որ ջրի մաքուր ու թռիչքային շիթերը մաքրեն ու հետևում թողնեն անցած օրերի լարվածությունն ու վիշտը:
Միշտ լավագույնի ակնկալիքով»։
Իրապես, թող ջրի շիթերը հին ավանդական սուրբ արարողակարգով մաքրեն անցած վատ օրերը և նոր ու մաքուր օրեր լինեն առջևում։
Հրաշալի ֆոտոշարքին մասնակցած բոլոր դերասաններն իրենց անձնական էջերում զետեղել են հրաշալի լուսանկարները՝ շնորհավորելով սրբագույն տոնը և լավագույնը մաղթելով հետևորդներին։
Լուսանկարները շառ վառ ու արևային են ստացվել։
Նաև այնքան ռեալիստական, կարծես ջրի կաթիլները հենց հիմա տեսնում ենք մեր էկրաններին։
Հիանալի աշխատանքի հեղինակը տաղանդաշատ լուսանկարիչ Հակոբ Կալաշյանն է, որն իր կադրերում անմահացնում է լավագույն պահերը։