Երեկ ղրղզ թոփ- երգչուհի Ասել Կադիրբեկովան լուրջ ՃՏՊ-ի ենթարկվել Բիշքեքում, որի արդյունքում վնասել է գլխուղեղն ու ողնաշարը։ Քսանիննամյա երգչուհու մասին խոսել է Օրթոպեդիայի ինստիտուտի ղեկավար Սաբիրբեկ Ժումաբեկովը։
«Նա հիմա կոմայի մեջ է, վիճակը ծանր է։ Գլխուղեղը վնասված է, վիզն ու ողերը՝ կոտրված։ Բժիշկները ողջ գիշեր աշխատել են, տոմոգրաֆիա և ռենտգեն արել։ Ժամանակ է պետք, հիմա ոչինչ ասել չենք կարող։ Երբ դուրս կգա կոմայից, կվիրահատենք,- նշել է նա։
Նշենք՝ Ասելը հայտնի երգիչ Նուրլան Նասիպի կինն է․ «Դու ինձ շատ ես պետք։ Խնդրում եմ՝ մի գնա»,- գրել է նա՝ ողբերգությունից հետո։
Զույգն ամուսնացել է 2018-ին, անցած ամառ ծնվել է նրանց դուստրը։ Երիտասարդ մայրիկը ոչ միայն արտիստուհի է, այլև բիզնեսվումեն․ նա գեղեցկության սրահ ունի։ Նա շատ հայտնի է Ղրղզստանում, ունի ավելի քան երկու միլիոն հետևորդ։