Արմինե Ճաղարյանի վերջին լուսանկարները, սթորիները Լոռիից


Երիտասարդ, գեղեցկուհի հաղորդավարուհու կյանքի ողբերգական ավարտը հուզեց բոլորին։ Արմինե Ճաղարյանի անժամանակ մահը սգում են նրա հարազատները, ընտանիքի անդամները և բոլոր ընկերներն ու կոլեգաները։

Նրանք գրառումներ են կատարում և գրեթե բոլորն էլ չեն կարողանում հավատալ, որ այս ամենն իրականութուն է։ Երեկ առավոտյան նա կար, ողջ էր, իսկ այսօր․․․ սարսափելի է, կյանքը սարսափելի հանկարծակիների կարող է բերել։

Եվ, ցավոք սրտի, հանկարծակի անկանկալները վերջին շրջանում այնքան հաճախ են լինում, որ մարդիկ, կարծես շունչ քաշել չեն հասցնում։ Արմինե Ճաղարյանը գործընկերների հետ նկարահնումներ են իրականացրել և նա պատահական ընկել է Դեբեդը ու վարարած գետի զոհը դարձել։

Երբ գտել են նրա մարմինը, նա անգիակից վիճակում է եղել, իսկ մահը վրա է հասել արդեն հիվանդանոցում։ Արմինեի վերջին հրապարակումները Լոռիից էին, որտեղ գեղատեսիլ բնությանը յուրահատուկ պայծառություն է հաղորդել հենց ինքը՝ գեղեցկուհի հաղորդավարուհին։

Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում հաղորդավարուհու ընտանիքի անդամներին, հարազատներին և ընկերներին։


Понравилась статья? Поделиться с друзьями: