Լ. Հակոբյանը դարձյալ Բաց թիվիի հյուրընկալ հարկի տակ է: Հերթական զրույցի ժամանակ անկեղծանալով նա պատմել է նաև իր նախընտրությաւնների մասին: Անկեղծանալով՝ նշել է, որ իր մեջ դեռ ապրում է այն երեխան, որ սիրում է պաղպաղակ ուտել, առանձնանալ, հանգստանալ:
Աստղաբանը կանխազգում է, որ երկու տարի անց կարողեն կրոնական պատերազմներ լինեն, ինչը բավականին մտահոգիչ է ու ցավալի:
Աստղաբանը նշում է, որ ինքն ունի ռեալ մտածողություն, ուստի առանձնապես հավատով չի վերաբերվում ննջասենյակներում սրբապատկերներ կախել-չկախելու, տան շեմքին ձիու նալ կպցնել-չկպցնելու կամ երեխայի կտրած մազերը պահել-չպահելու նախապաշարմունքային իրողություններին:
Աստղաբանը վերահաստատում է այն կարևոր ճշմարտությունը, որ ընտանիքը պետության ամրության գրավականն է, իսկ նավավարը ամուսինն է:
Լ. Հակոբյանը վստահ է, որ սով չի լինի, քանի որ մենք արարող ենք, անցել ենք երկրաշարժերի ու բազմաթիվ այլ դժվարությունների միջով, սակայն սովի չենք մատնվել մեր աշխատասիրության շնորհիվ:
Նրա ուշագրավ դիտարկումներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ ստորև: