«Աչքիս չերևաս…»․ ահա թե ինչ պատասխաններ տվեցին Գագիկ Սուրենյանին օգտատերերը․ անչափ զվարճալի


Գագիկ Սուրենյանը հանրության շրջանում բավականին հայտնի դեմք է դարձել և սիրվել է հանրության կողմից։ Նա ոչ միայն հանդես է գալիս եղանակային ճշգրիտ տեղեկատվությամբ, այլև բավական զվարճալի գրառումներ է կատարում, որոնք մշտապես դիպուկ ու տեղին են։

Այդ կերպ նա նաև յուրատեսակ շփումներ է հաստատում հետևորդների հետ։  Այս անգամ օդերևութաբանության կենտրոնի տնօրենը անդրադարձել է այս օրերի տապին։

Նա գրել է․ «Շոգն էլ պետք է չափ ունենա, վառվեցինք»։ Սուրենյանը գրառումն ամբողջացրել է կրակներով և կարմիր էմոջիներով։

Ուշագրավ ու էլ ավելի զվարճալի են եղել օգտատերերի մեկնաբանությունները։ «Սաղ դու ես մեղավոր», «Դե մի բան արա», «Պաա՜հ,դեռ մի բան էլ դո՞ւ ես դժգոհում», «Աչքիս չերևաս…» և այլ նման զվարճալի, կատակով լեցուն գրառումներ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Գագիկ Սուրենյանը հայտնել էր, որ հուլիսի 22-ից Հայսստան են ներթափանցելու սևծովյան սառը օդային հոսանքներ, որը փոքր-ինչ կմեղմի այս  տապը։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!