Այսօր Ռաֆայել Քոթանջյանի ծննդյան օրն է․ մանրամասներ արտիստի կյանքից


Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, Ռաֆայել Քոթանջյանի ծննդյան օրն է։ Նա ծնվել է բեմի համար, արտիստ լինելու համար, ով օրինակ է շատերի համար։

Դերասանն այսօր կդառնար 80 տարեկան։ Ռաֆայել Քոթանջյանը ծնվել է 1942 թվականին, Վրաստանում։ Չորս տարի անց ընտանիքը հաստատվում է Երևանում, որտեղ էլ նախնական և հիմնական կրթություն է ստանում, և գործունեությունը ծավալում Երևանում և մասնագիտության մեջ գնալով հմտանում։

Նա հանդիսատեսի, հեռուստադիտողի սիրելին  է դառնում և իր պրոֆեսիոնալիզմով գրավում նրանց ու գամում էկրաններին։ Խաղացել է բազմաթիվ ներկայացումներում և կերտել այնպիսի դերեր, կերպարներ, որոնցով հանդիսատեսն ուղղակի հիացել է։

Նկարահանվել է ինչպես հայկական, այնպես էլ արտասահմանյան ֆիլմերում ու հիացրել բոլորին։ Վաստակավոր արտիստը կյանքից հեռացավ ամիսներ առաջ՝ հունիսի տասներեքին։

Նա ամուսնացած էր և ունի մեկ որդի՝ Մայքլ Քոթանջյանը, ով այսօր վառ է պահում հայրիկի հիշատակը։ Շնորհավորում ենք մեծ արտիստի երկնային ծնունդը։


Понравилась статья? Поделиться с друзьями: