Այսօր Շառլ Ազնավուրի հիշատակի օրն է․ մանրամասներ շանսոնյեյի մասին


Այսօր՝ հոկտեմբերի մեկին, Շառլ Ազնավուրի հիշատակի օրն է։ Սիրված, հարգված արտիստը կյանքից հեռացավ 2018-ի հենց այս օրը։

Նա իննսունչորս տարեկան էր։ Իր ամբողջ կյանքի ընթացքում սովորեց, սովորեցրեց և եղավ իրական օրինակ, քայլող լեգենդ և սիրված արտիստ։

Ազնավուրն ինքը պատմում է, որ առաջին բեմելն արժանացել է լոլիկների, ձվերի հարվածների, սակայն արտիստը կարողացավ գրավել հանդիսատեսին ու հիացնել ողջ աշխարհին։ Իրական անունը Վաղինակ Միքայելի Ազնավուրյան է։

Նա երգում էր տարաբնույթ թեմատիկայով և տարբեր լեզուներով։ Իր ստեղծագործական կարիերայի ընթացքում Շառլ Ազնավուրը ձայնագրել է մոտ հազար երկու հայուր երգ։ «Շառլ Ազնավուրը մեզ ապրեցրել է իր երգերով։ Հայկական ծագումով ներգաղթյալի որդին պետություն էր պետության մեջ, հայրենիք՝ հայրենիքի մեջ»,- նրա մասին ահա այսպես է արտահայտվել Էմանուել Մակրոնը մեծ հայի հուղարկավորության արարողակարգի ժամանակ։

Ազնավուրը կյանքից հեռացել է 2018 թվաականին՝ թողնելով մեծ վիշտ և ափսոսանք մարդկանց սրտերում։


Понравилась статья? Поделиться с друзьями: