Այսօր Լուիզա Ներսիսյանի ծննդյան օրն է․ տեսեք՝ ինչ շնորհավորանքներ է ստացել նա


Այսօր հրաշալի դերասանուհի գեղեցկուհի Լուիզա Ներսիսյանի ծննդյան քառասուներեքամյակն է։ Լուիզան կամ Ելիզավետան՝ ըստ անձնագրի, ծնվել է 1977-ի հուլիսյան այս օրը՝ Երևանում։

Սովորել է համար 172 դպրոցում, ապա՝ 149 դպրոց — վարժարանի անգլերենի ու պարսկերենի բաժնում։

Դպրոցին զուգահեռ հաճախել է Սաթենիկ Թոփուզյանի խամաճիկների թատրոն, խաղացել ներկայացումներում։

Սիրելով թատրոնը՝ ուսումը թատերական ինստիտուտում է շարունակել։

Ուսանոկան տարիներին մեծագույն պատվի է արժանացել՝ լեգենդար Արմեն Ջիգարխանյանի անձնական հրավերով Մայակովսկու անվ․ մոսկովյան թատրոնում խաղալով «Անտիգոն» ներկայացումում։

Վերադառնալով Երևան՝ 1999-ից աշխատում է կամերայինում։

Զուգահեռ աշխատում է որպես հաղորդավարուհի և նկարահանվում ֆիլմերում, որոնք անչափ սիրված են շնորհիվ Լուիզայի վառ կերպարային խաղի համար։

Հրաշալի դերասանուհին ամուսնացած է տաղանդաշատ դերասան Հրանտ Թոխատյանի հետ։ Զույգը նրբադեմ աղջնակ ունի՝ Լիլիթը։

Շնորհավորում ենք հրաշալի դերասանուհուն՝ ստեղծագործական նորանոր վերելքներ մաղթելով տաղանդաշատ հայուհուն և ընտանեկան անսպառ երջանկություն՝ տաղանդաշատ ամուսնու և հրաշագեղ դստեր հետ։


Понравилась статья? Поделиться с друзьями: