Այսօր Լուիզա Ղամբարյանի ծննդյան օրն է․ մանրամասներ դերասանուհու կյանքից


Այսօր՝ հունիսի տասնհինգին, սիրված դերասանուհի Լուիզա Ղամբարյանը տոնում է տարեդարձը։ Նա ծնվել և կրթությունը ստացել է Երևանում։ Մասնագիտացել է Մանկավարժական համալսարանում․ ավարտել է Կուլտուրայի ֆակուլտետը։

Լուիզան սովորել է Յուրի Երզնկյանի արվեստանոցում։ 1994 թվականին Լուիզա Ղամբարյանն արդեն  էկրաններին էր։ Նա վարում էր հաղորդումներ, այնուհետև մեկ տարի անց ընդունվում է Ղափլանյանի դրամատիկանան թատրոն և մինչ այժմ էլ աշխատում այնտեղ։

Դերասանուհին հազարավոր դերեր է կերտել, կերպարներին հաղորդել իր շունչն ու ոգին և անչափ սիրվել հանդիսատեսի կողմից։ Լուիզան նաև նկարահանվել է հեռուստասերիալներում և հրաշալիորեն ներկայացել նաև հեռուստադիտողին։

Վաստակավոր արտիստուհին արժանացել է մրցանակների, պարգևների։ Սիրված դերասանուհին ունի մեկ դուստր։ Նրա ամուսինը՝ հայտնի բժիշկ Գեորգի Կիմիչը, ամիսներ առաջ հեռացավ կյանքից։

Լուիզայի համար դժվարին օրեր էին, սակայն իր ուժեղ անհատականության շնորհիվ նա կարողացավ հաղթահարել դժվարին օրերը։ Այժմ նա նվիրված է դստերը և սիրած աշխատանքին։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!