Այսօր՝ հոկտեմբերի ութին, սիրված արտիստուհի Լալա Մնացականյանի տարեդարձն է։ Դերասանուհին այսօր դարձավ 65 տարեկան։ Լալան ծնվել է Երևանում։

Նախնական և հետագա կրթությունն ու գործունեությունը ծավալել է նույնպես Երևանում։ Այսօր էլ արտիստուհին բեմում է և շարունակում իր պրոֆեսիոնալ խաղով գրավել և հաճույք պատճառել իր հանդիսատեսին, հեռուստադիտողին։ Կերտում է ինչպես հունորային, այնպես էլ լուրջ ու դասական կերպարներ։

Հրաշալի անձնավորություն է, որի մասին կփաստեն նրա հետ որևէ կերպ առնչություն ունեցած մարդիկ։ Արտիստական աշխատանքին զուգահեռ Լալա Մնացականյանը ծավալում է նաև մանկավարժական գործունեություն և իր գիտելիքներով կիսվում և այն փոխանցում է սերունդներին։

Համահեղինակ է «Գեղարվեստական խոսքի մատուցման արվեստը» ուսումնական ձեռնարկի, որն առաջին և առայժմ միակ դասագիրքն է հայերենով այդ ոլորտում։

Նա բազմաթիվ ուսանողներ ունի, ովքեր երիտասարդ հրաշալի դերասաններ են։ Նրանից շատ բան կա սովորելու։ Շնորհավորում ենք դերասանուհուն և լավագույնը մաղթում։