Այսօր Գալյա Նովենցի հիշատակի օրն է


Այսօր՝ հուլիսի քսաներկուսին, հայ անվանի, սիրված դերասանուհի Գալյա Նովենցի հիշատակի օրն է։ Կարծում ենք, որ ավելի վաղ սերնդի ներկայացուցիչներից չի գտնվի գեթ մեկը, ով չի ճանաչի այս դերասանուհուն և իր մասնկացությամբ որևէ ֆիլմ դիտած չի լինի։

Գալինա Նովենցը ծնվել է 1937 թ․, Երևանում։ Դերասանուին 1995 թ․ բնակություն է հաստատել Ամերիկայում։ Իր կյանքի ընթացքում նա  կերտել է դերասանուհու անզգուկան կարիերա։

Կերտել է այնպիսի դերեր (Նազի, Անթառամ, Աննա, Մարիամ, Նոյեմի և այլն), որոնք մեկը մյուսից հրաշալի են եղել և այդ կերտած կերպարներով հավատացրել է հանդիսատեսին և գերել նրանց։

Արժանացել է պարգևների՝ ՀՀ ժողովրդական արտիստ, «Արտավազդ» թատերական փառատոնի «Հատուկ մրցանակ», ՀՀ Պետական մրցանակ և «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» մեդալի։ Սիրված արտիստուհին կյանքից հեռացել է 2012 թվականին՝ յոթանասունհինգ տարեկան հասակում։

Ամփոփված է Երևանի քաղաքային պանթեոնում։ Առ այսօր դերասանուհու մասնակցությամբ ֆիլմերը դիտվում են և երանությամբ հիշվում։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!