Սոֆի Մխեյանը համացանցում ակտիվ է և սիրով կիսվում է հետևորդների հետ իր զգացողություններով և տարատեսակ իրադարձություններով։

Վերջերս էլ երգչուհին մի քանի նոր ստեղծագործություն ներկայացրեց, որոնք մեծ ջերմությամբ ընդունվեց երգչուհու երկրպագուների կողմից։ Նրանք կարճ հոլովակներ էին նկարահանում երգչուհու նոր ստեղծագործության ելևէջների ներքո և կիսվում սոցհարթակներում։

Սոֆին այս անգամ ջերմ հիշողությամբ է կիսվել։ Այն տարիներ առաջ Ֆորթ Բոյարում իր մասնակցությամբ մի հոլովակ է, որտեղ Սոֆին մութ սենյակում պետք է համապատասխան թվերը տեսներ և փոխանցեր ընկերներին։

Նշել է, որ իրեն բաժին էր հասել ամենատհաճ փորձությունը, որը, սակայն, հաղթահարելի էր։ Տեսանյութին կից երգչուհին գրել է․ «Հիշողությունների գիրկն էի ընկել։ Ես՝ տարիներ առաջ Ֆորտ Բոյարում։

Ամենատհաճ, բայց հաղթահարելի փորձություններից մեկն էր ինձ բաժին հասել, իսկ դուք կանցնեի՞ք այս արկղերի միջով»։ Փորձություններով լի տեսանյութը, որը հանրայնացրել էր Սոֆին, դիտեք ստորև։