Անի Քոչարը պատմել է Սուրբ Սարգիս տոնի խորհրդի մասին։

Նա նշել է, որ եկեղեցական այս տոնը բացի եկեղեցական ծիսակարգերից, նշվում է նաև ժողովրդական ավանդույթներով և դարերից հասած սովորույթներով։

Անին գրել է․ «Աղի բլիթը կերել եմ, ջուրն էլ բերել է, շտապում եմ խմել։ Իսկ, եթե ավելի լուրջ, ապա երբեք էլ չեմ հետևել այս ծիսակարգերին և չեմ հավատացել հին ավադույթների իսկությանը, բայց այդ ամենում շատ գեղեցիկ մի բան կա»։

Լրագրողը պատմել է տոնի խորհրդի, նշանակության, ապա ավանդության մասին, այնուհետև հորդորել երիտասարդներին, սիրող սրտերին օրը ուրախ և երջանիկ անցկացնել, քանի որ սերը երջանկություն է։

Հիշեցնենք, որ Անին ամուսնացած է և բազմիցս նշել է, որ երջանիկ է և գտել է իր կեսին։ Նրանք հասկանում են միմյանց և փորձում կյանքի ուղին միասին քայլել, հաղթահարել դժվարություններ և լինել երջանիկ։