Հասարակությունը մշտապես Գալուստ Սահակյանի և Հովիկ Աղազարյանի միջև համեմատականներ է անցկացնում։ Ինչպես հայտնի է, Աղազարայանը «Իմ քայլը» անդամ է։

Վերոնշյալ անձանց համեմատությունների վերաբերյալ լրագրողը զրուց է ունեցել Գալուստ Սահակյանի հետ և վերջինիս համեմատել իմքայլական Հովիկ Աղազարյանի հետ։ Սահակյանը լրագրողին թույլ չտվեց նման համեմատություններ անել։

«Ախմшխ մարդուն նման մարդու հետ համեմատելը ազգի դեմ բшրբшրnսություն է»,- ասել է քաղաքական գործիչը։ Ավելացրել է, որ Աղազարյանը «տհшս և հիմшր» է։ Իսկ իրեն պատկանող խոսքերը, որոնք ծիծաղի են արժանացել, նա արդարացրել է՝ ասելով, որ խորհրդարանում այդպիսի մոտեցում ոչ ոք չի ունեցել։

Սահակյանն ասել է, որ նման կերպ փորձել է փոխել տրամադրությունները և ծիծաղեցրել ու ցրել է մարդկանց միջև լարումները։ ՀՀԿ անդամը հիշեցրել է, որ մի ժամանակ լրագրողը հարցրել էր, թե արդյոք գծեր ունի և այդ հարցին Սահակյանը պատասխանել էր, որ այո՛, ունի, սակայն դրանք քաղաքական են։

Իսկ վերջում իր ոճով հավելել է․ «Դա կախված է նրանից, թե ես որքան եմ ինձ հետ հաշվի նստում»։