Օքսի Ավդալյանն ու Սուպեր Սաքոն օրեր առաջ տեղեկացրել էին երկրպագուներին, որ առաջիկայում պատրաստվում են զուգերգով հանդես գալ։

Նրանց երկրպագուներն օրեր շարունակ անհամբերությամբ սպասում էին պրեմիերային։ Եվ ահա նրանք երեկ երեկոյան վերջապես հանրայնացրեցին իրենց համատեղ աշխատանքը։

Տեսահոլովակում Սուպեր Սաքոն և Օքսի Ավդալյանը հանդես են եկել որպես հարս և փեսա։ Վերջերս Սուպեր Սաքոն տեսահլովակի այդ դրվագով կիսվել էր համացանցային իր տիրույթում, որն էլ խառնաշփոթ էր առաջ բերել օգտատերերի մոտ։

Պրեմիերայից հետո բոլորին արդեն հասկանալի դարձավ այդ դրվագը։ Նրանց համատեղ աշխատանքը կոչվում է «Սեր չկա»։ Խոսքերը հեղինակել են Սյուզի Ավդալյանը և Օքսի Ավդալյանը, երաժշտությունը պատկանում է Օքսի Ավդալյանին և Վարուժո Դիլբարյանին։

Մեկնաբանություններում երգիչների աշխատանքը գնահատել են, ջերմ խոսքեր հղել և նշել, որ նրանք մշտապես հիթային երգեր են ստեղծում և այս ախատանքը բացառություն չէ։ Վարը ներկայացնում ենք Սուպեր Սաքոյի և Օքսի Ավդալյանի համատեղ աշխատանքը։