1, 2, 3 և անչափ համեղ ընթրիքը պատրաստ է․ զարմացրեք ձեր հյուրերին․ հավի տապակա՝ յուրահատուկ մոտեցմամբ


Հավի մսի և արքայախնձորի համադրությամբ այս ուտեստը կգրավի ձեր հյուրերին և սեղանի զարդը կդառնա։ Չնայած ուտեստի հարուստ արտաքին տեսքին՝ այն անչափ հեշտ է պատրաստվում, իսկ համի մասին խոսելն ավելորդ է․ համից չեք կշտանա։

Անհրաժեշտ է՝

Հավի կրծքամիս — 1 կգ

Պահածոյացված արքայախնձոր — 4 կտոր

Լոլիկ — 1 հ․

Սոխ — 1 հ․

Պանիր — 200 գ

Աղ, սև և կարմիր պղպեղներ, խմելի-սունելի, փոշի սխտոր՝ ըստ ճաշակի

Պաքսիմատ

Կրծքամիսը համեմել, 2 կողմից թաթախել պաքսիմատի մեջ և տապակել բուսայուղով։ Պատրաստի միսը տեղափոխել ձևամանի մեջ, վրան դասավորել օղակաձև կտրատած սոխը։

Մի մասի վրա դնել երկուական լոլիկ (օղակաձև կտրատած), մյուս մասի վրա արքայախնձոր՝ կրկին օղակաձև կտրատած։

Այնուհետև վրան լցնել քերած առատ պանիր և ձևամանը տեղափոխել ջեռոց և 10 ր թողնել 150 աստիճանի տակ, որից հետո կարելի է մատուցել այս շքեղ տեսքով, յուրահատուկ համային հատկանիշներով օժտված ուտեստը։ Համեղ և հագեցնող ընթրիքը ողջ ընտանիքի համար պատրաստ է։ Բարի ախորժակ։


Понравилась статья? Поделиться с друзьями: