«Օրեր առաջ խանութներից մեկում ականատես եղա շատ ընկճող իրավիճակի․․․»․ Արևիկ Ուդումյանը չի կարողացել գնումներ կատարել և դարձել է անկառավարելի


Արևիկ Ուդումյանը համացանցային իր հարթակում մի դեպքի մասին է պատմել, որն իրեն ընկճել է և դարձրել անկառավարելի։

Բանն այն է, որ հաղորդավարուհին այցելել էր երևանյան մոլլերից մեկը, որպեսզի որոշակի գնումներ կատարեր, սակայն չի ստացվել, քանի որ Արևիկը ակնատես է եղել մի իրադարձության, որն իրեն հունից հանել է։ Նա տեսել է մի կնոջ, ով բավականին խնամված, գեղեցիկ հագնված երիտասարդ կին էր և շրջում էր իր երկու աղջիկ երեխաների հետ։

Երիտասարդ մայրիկը սեփական դուստրերի հետ հասարակական վայրում շատ վատ է վերաբերվել։ Արևիկ Ուդումյանի խոսքով՝ մայրը քաշքշել է երեխաներին և խոսել շատ կոպիտ։

Հաղորդավարուհին նշում է, որ այլ երկրներում ծնողի նման վերաբերմունքի համար ոստիկանություն կդիմեին։ Նա շարունակ շրջել է նրանց ետևից, որպեսզի անհրաժեշտության դեպքում միջամտի, թեև պատկերացնում էր, թե մայրն ինչ պատասխան կտար իրեն։

«Բնականաբար բոլորս ունենում ենք լարված օրեր և դրան զուգահեռ անկառավարելի երեխաներ` մեկս մի քիչ ավել, մեկս մի քիչ պակաս: Բայց չստացվեց համակերպվել երեխաների հանդեպ նման ագրեսիայի հետ, մանավանդ հասարակական վայրերում»,- գրել է Արևիկը


Понравилась статья? Поделиться с друзьями: