Օսմանյան կառավարությունը գիրք է հրատարակել հետևյալ վերնագրով. «Ճշմարտությունը հայերի տեղաշարժի և կառավարության քայլերի մասին»


Այս գիրքը վաղեմի պատմություն ունի։ Նախ հարկ ենք համարում նշել, որ գրքում նրանք հայերին չեն համարում ազգ, այլ նշում են՝ հայկական «էլեմենտները»։

Գրքի հեղինակները՝ կառավարության անդամները,  հավելում են, որ որևէ այլ ազգի այդչափ արտոնություններ չեն շնորհվել, որքան հայերին, սակայն կառավարության կարծիքով՝ հայերն առաջին իսկ հնարավորության դեպքում վնասեցին  օսմանյան կայսրությանը։

Իբրև Անատոլիայում հենց հայերն են խանգարել բարեփոխումներ կատարել և դրա պատճառը հայերի կողմից եվրոպացիների ներգրավումն էր օսմանցիների ներքին գործերին, որոնք հղի էին վնասակար հետևանքներով։

Հայերը ռուսների հորդորով պատերազմ սկսեցին և գրքի թուրք հեղինակները նշում են, որ իրենց կողմից յուրաքանչյուր քայլ նրանց ուղղված համարժեք պատասխանն է եղել։

«Բոլոր «էլեմենտներին» ուժով վերաբնակեցրել ենք պատերազմական շրջաններից, իսկ այնուհետև ամբողջ Անատոլիայի հայությանը հեռացրել ենք օտարերկրացիների աչքից հեռու գտնվող վայրեր (Միջագետք)»,- նշվում է գրքի հեղինակների կողմից: Օսմանյան կայսրությունն այս կերպ է արդարացնում իր արածը:


Понравилась статья? Поделиться с друзьями: