Քրիստինա Եղոյանը երկրորդ անգամ մայր է դարձել․ ահա թե ինչ անուն է շնորհել փոքրիկին


Քրիստինա Եղոյանը համացանցային հարթակներում մեծ ակտիվություն ունի։ Նա իր հետևորդներին սիրով հաղորդակից է դարձնում իր կյանքի ուշագրավ մանրամասներին և ցույց տալիս առօրյան։

Երգչուհի դերասանուհին ամուսնությունից հետո մշտական բանկություն հաստատեց Ամերիկայում։ Նրա դուստրը մեկ տարեկան է։

Բոլորովին վերջերս Քրիստինան հայտնեց, որ սպասում է երկրորդ  երեխային։ Մայրության բերկրանքը ճաշակելուց մեկ տարի անց Քրիստինան կրկին մայրացել է։ Նա այսօր հայտնել է, որ լույս աշխարհ է եկել իր երկրորդ  դուստրը։ Փոքրիկին ծնողները շնորհել են Լյուսի անունը։

Առաջնեկին Քրիստինան շնորհել է Լեա յուրօրինակ և գեղեցիկ անունը։ Այժմ գեղեցկուհի երգչուհին երկու գեղցկուհիների մայր է։ Այդ մասին հայտնել է Քրիստինան՝ հանրայնացնելով նորածին դստեր հետ համատեղ լուսանկար։

Հրապարակման մեկնաբանությունների հատվածը ողողված է հետևորդների, երկրպագուների շնորհավորանքներով և ջերմ ու բարի խոսքերով։ Մենք նույնպես շնորհավորում ենք Քրիստինային և լավագույնը մաղթում։


Понравилась статья? Поделиться с друзьями: