Սիլվի Բարկովան այժմ բնակվում է Հնդկաստանում և այն նրա համար երկրորդ հայրենիք է, քանի որ նրա ամուսինը ազգությամբ հնդւկ է։ Սիլվին այսօր մայրիկի ծննդյան օրվա ռիթով հանրայնացրել է մայրիկի լուսանկարը, որին կից ջերմ ու հուզիչ խոսքեր է կցել։

Գրառումից անսահման կարոտ է հորդում, չէ որ նրանց միջև տարածությունն ահռելի մեծ է և բավական դժվար է ապրել հարազատներից այդչափ հեռու։ Սիլվին գրել է․ «Բախտս բերել է քեզ պես մայր ունենալ․․․ Լավագույն մայր, ընկերուհի, մարդ։ Դու ավելին ես, քան մայրը։

Մա՛մ, եթե չլինեիր, երբեք չէի լինի այն, ինչ այսօր կամ։ Շնորհակալ եմ օրինակելի կերպար և ընկեր լինելու համար։ Եվ չնայած նրան , որ բավական հեռու ենք իրարից՝ միշտ մտքումս ու սրտումս ես։ Ուզում եմ ասել՝ անգնահատելի խորհուրդներդ ուղեկից են ինձ, իսկ սերդ ամենաթանկն է, որ ունեմ։

Ծնունդդ շնորհավոր․․․ Ապրիր երկար և առողջ։ Պաշտում եմ քեզ»։ Դերասանուհու հետևորդները փորձել են նմանություններ գտնել մոր և դստեր միջև, սակայն շտապել են նշել, որ նման չեն միմյնաց և Սիլվիի մայրիկին անկեղծորեն շնորհավորել են և ջերմ մաղթանքներով հանդես եկել։

Հնդիկ ամուսին ընտրելու համար ժամանակին դերասանուհին բավականաչափ քննադատվել է։ Սակայն նա երջանիկ է և ապացուցել է, որ սերն ազգությունների միջև սահմաններ չի ճանաչում։