Քեզ այսքան հուսալքված չեմ տեսել, Սուրենյան ջան․․․ ինչ է պատահել Գագիկ Սուրենյանին


Գագիկ Սուրենյանը որոշակի ակտիվություն է պահպանում համացանցային տիրույթում և գրառումների տակ տեղ գտած մեկնաբանություններում հաճախ շփումներ հաստատում քաղաքացիների հետ։

Հազարավոր օգտատերեր հետևում են օդերևութաբանության  պետի ֆեյսբուքյան էջին և անհամբերությամբ սպասում նրա եղանակային տեղեկատվությանը։ Ինչպես տեսնում ենք՝ Ամանորն առանց ձյուն պետք է դիմավորենք։ Այս մասին Գագիկ Սուրենյանը գրել է․ «Ոչինչ, մի օր էլ մեր երկրում ձյուն կգա»։

Այս գրառմամբ Սուրենյանը ցանկացել է ասել, որ Ամանորն առանց ձյան կլինենք։ Ուշագրավ և զվարճալի են մեկնաբանությունները։ Քաղաքացիները նշում են, որ ավելի շուտ պետք է ասեր՝ թանկարժեք ձմեռային կոշիկներ չէին գնի և այլն։

«Քեզ երբեք այսքան հուսահատված չեմ տեսել»,- գրել է Աշոտ Սարգսյանը, ինչին ի պատասխան Գագիկ Սուրենյանը գրել է․ «Ցիկլոններս լքել են ինձ»։ Զվարճալի մեկնաբանությունները շարունակվել են։

Օգտատերերը գրել են․ «Առանց ցիկլոն մնաս, Սուրենյան ջան», «Ա՛յ այսպես անտիցիկլոն դիմավորենք Նոր տարին․․․խաղաղությո՜ւն մեր երկրին» և այլն։


Понравилась статья? Поделиться с друзьями: