Քավորակին Էմմիի շքեղ նվերը Էրիկի և Սվետլանայի ամուսնության օրվա առթիվ․ տեսանյութ


Ինչպես արդեն ավելի վաղ տեղեկացրել ենք՝ սիրված երգիչ Էրիկ Կարապետյանն այլևս ամուսնացած է։ Նրա կինը Սվետլաննա Իշխանյանն է, ում հետ երգիչը տարիների պատմություն ունի։

Զույգը վերջապես օրինականացրել է հարաբերությունները և դարձել սիրելի և գեղեցիկ զույգ։ Նրանց հարսանեկան արարողության բոլոր մանրամասներին  հանրությունն ուշի ուշով հետևում էր և ուրախանում զույգի երջանկությամբ։

Զույգի հարսանիքի քավորական ընտանիքը եղել է սիրված երգչուհի Էմմիի ընտանիքը։ Էմիի և Էրիկի մտերմությունը տարիների վաղեմություն ունի, որն էլ պսակվել է բարեկամությամբ։

Եվ ահա, օրերս Էրիկը և Սվետլաննան տոնել են իրենց ամուսնության մեկամսյակը, ինչի առիթով էլ անտարբեր չի եղել քավորկինը՝ Էմմին։ Նա օրվա առիթով Սվետլաննային ուրախացրել է՝ ուղարկելով նրան անչափ գեղեցիկ և  շքեղ ծաղկեփունջ։

Այդ մասին հրապարակում է կատարել Սվետլաննան, հիացել և շնորհակալ եղել քավորկին Էմմիից։ Այս մասին մանրամասն առաջարկում ենք դիտել վարը կցված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: