«Քանի դեռ էս կարգի անգրագիտությունը սովորական բան է, Հայաստանը կզած է լինելու ու պարտությունների ողբ է լինելու ամեն քայլափոխի»․ Լևոն Բարսեղյան


Լևոն Բարսեղյանը սոցհարթակում մեծ լսարան ունի։ Համացանցային հարթակում Բարսեղյանը տարաբնույթ գրառումներ է կատարում և հայտնում իր կարծիքը այս կամ այն իրողության վերաբերյալ։

Այս անգամ լրագրողը խոսել է կարևորագույն թեմայի շուրջ և պարսավանքի ենթարկել անգրագիտությունը։ Բարսեղյանը մասնավորապես գրել է․ ««… կապի է դուրս եկել»: Այդպես լավ չէ, «կապի է դուրս մտել» ասեք …:

Է՞լ ում է թվում, որ քանի դեռ էս կարգի անգրագիտությունը սովորական է, Հայաստանը կզած է լինելու, ցեղասպանության և պարտությունների ողբ է լինելու ամեն քայլափոխի:

Քանի պաբիրոսի պոչերը նետելու են մոտակա սիզամարգի մեջ, մտածելով՝ դե կքայքայվի կամ պարարտանյութ կլինի բույսերին, քանի մտածում են՝ բանակում ծխախոտը չի վնասում պաշտպանունակությանն ու մարտունակությանը։

Քանի մարդիկ հիանում են, որ զինվորները ծառայության ընթացքում խաչ են սարքում գերաններից և զանազան շինանյութից, խեղճ ենք լինելու, ճոռթո, պաթոսնյակ, թույլ, քանի դեռ … օֆ դե, գնացեք քնեք, զահլես գնաց …»։


Понравилась статья? Поделиться с друзьями: