«Փչացրել է տրամադրությունը». Լեոնիդ Ագուտինը հրել է բեմ բարձրացած երկրպագուին


Ռուս էստրադայի ներկայացուցիչները սիրված են նաև Հայաստանում։ Այդ է պատճառը, որ ռուս արտիտների նկատմամբ առանձնակի վերաբերմունք և հետաքրքրվածություն ունի հայ հանրությունը։

Այս օրերին ռուսական լրատվականները մեկը մյուսի ետևից հայտնում են՝ օրերս ռուս ճանաչված և սիրված երգիչ Լեոնիդ Ագուտինի մասնկացությամբ միջադեպի մասին։ Երգիչը ելույթով է հանդես եկել։

Համերգը կայացել է Միասսում, որտեղ նա ելույթ է ունեցել «ЗиС 5В» մեքենայի յոթանասունամյակի պատվին կազմակերպած համերգի ժամանակ։ Հայտնի երգիչն իր ելույթի ժամանակ հրել է երկրպագուին, ով այդ պահին բեմ էր բարձրացել։ «Երեկ կայացած համերգի ժամանակ երիտասարդմի տղա, որը գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ, բեմ բարձրացավ ելույթի ժամանակ և «փչացրեց» Ագուտինի տրամադրությունը։

Երգիչը, սակայն, բեմի վրա, երգի կատարման ընթացքում չի շփոթվել և հրել է երիտասարդին, որից հետո նրան իջեցրել են բեմից և դուրս հանել դահլիճից»,- հայտնել են ռուսական լրատվականները։

Բեմ բարձրացած տղամարդու նկատմամբ ոստիկանությունում արձանագրություն են կազմել և արարքը որակել որպես մանր խուլիգանություն։ Այս մասին մանրամասն դիտեք վարը կցված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: