Հաղորդավար Եգոր Գլումովը հանրության կողմից բավականաչափ սիրված է։ Նա արդեն երկար տարիներ է, ինչ ռադիոյում է աշխատում։

Որպես հաղորդավար նա փայլում է իր պրոֆեսիոնալիզմով։ Համացանցում ակտիվություն նույնպես դրսևորում է և հաճախ հանրայնացնում է ընտանեկան ջերմ դրվագներ՝ իրենց նախապատմությամբ։

Նախապատմությունները ամենահետաքրքրականն են լինում։ Այս անգամ Գլումովը արխիվային լուսանկար է հանրայնացրել, որտեղ ինքը ցատկում է կրակի վրայով՝ կնոջը գրկած։ Լուսանկարին կից հաղորդավարը գրել է․ «Տրնդեզ 2000․ ուղիղ 23 տարի առաջ։

Մաքրող կրակի վրայով ցատկում ենք երեք հոգով։ Իսկ այսօր ցատկելու է նա, ով այս նկարում չի երևում․ Տրնդեզ 2023»։ Բանն այն է, որ այսօր եկեղեցին տոնում է Տյարնըդառաջը և բազմաթիվ զույգեր, համաձայն ավանդույթի, կցատկեն կրակի վրայով։

Եգոր Գլումովի դուստրը նշանադրված է, և ընտանիքը եկեղեցկան տոնը նույնպես կտոնի։ Լուսանկարը սիրով ներկայացնում ենք նյութին կից։ Իսկ հաղորդավարի ընտանիքին շնորհավորում ենք։