Տիկին Գայանեն երկու անմահացած հերոսների մայր է և մի քանի ամիս անց կրկին կմայրանա


2020 թվականն այնքան բան փոխեց մեր իրականության մեջ․ անարդարությունն այնքան շատ է, հույզերն այնքան շատ են։ Կիսատ ու մարած ընտանիքներն այնքան շատ են, բայց և ուժեղ ու անկոտրում մարդիք էլ որքան շատ են․․․

Ներկայացնում ենք անչափ ուժեղ մի կնոջ՝ Տիկին Գայանեին, ով անմահացած որդիների պես խիզախ է, համարում է, որ միայն կյանքով կհաղթի թշնամուն, ինչը, ցավոք սրտի, չհաջողվեց իր հերոս որդիներին։

Տիկին Գայանեն պատերազմի դաշտում կորցրել է իր երկու որդիներին, իսկ այժմ էլ սպասում է նոր երեխայի լույս աշխարհ գալուն։

Հղիության սկզբի և ընթացքի վերաբերյալ որոշ մանրամասներ է հայտնել Տիկին Գայանեի բժշկուհին՝ գինեկոլոգ Անուշ Աբրահամյանը։  Բժշկուհին նշում է, որ մի քանի անհաջող փորձից հետո Գայանեն ամուսնու հետ ընտրել է նրան և ամեն բան հաջողվել է։

Հղիությունն այժմ ընթանում է փոխնակ մոր միջոցով։ Այն սկսել է զարգանալ առաջին իսկ տեղադրումից։


Понравилась статья? Поделиться с друзьями: