Նաիրա Զոհրաբյանը երբեմն հաճելիորեն զարմացնում է իր կոկետությամբ։ Ժամանակին, երբ աշխատում էր որպես պատգամավոր, նա բավականին խիստ կեցվածք ուներ և առանձնանում էր իր սկանդալային ելույթներով։

Այժմ նա քաղաքականությունից դուրս գործունեություն ունի, բայց շարունակում է համացանցում ակտիվ լինել, հարցազրույցներ տալ ինչպես անձնական կյանքի, այնպես էլ քաղաքական թեմաներով, երբեմն էլ քաղաքական այս կամ այն իրադարձությունների վերաբերյալ ներկայացնում է սեփական վերլուծությունները և շարունակում է իր խրոխտ և խիստ հայտարարությունները։

Այս անգամ Զոհրաբյանը կրկին ցույց է տվել իր կոկետային կողմը։

Նա մի լուսանկար է հանրայնացրել, որտեղ շպարվում է։ Նրա ձեռքին շրթներկ է և հայելի։ Լուսանկարին կցված գրառումից կարելի է ենթադրել, որ Նաիրան պատրաստվում է հարցազրույցի կամ բանավեճի։ Նա մասնավորապես գրել է․ «Մարտական պատրաստվածություն՝ եթերից առաջ»։

Մեկնաբանություններում Զոհրաբյանի հետևորդներն ու ընկերները հիացել են և գեղեցիկ ու հաճոյախոսական գրառումներ կատարել։