Տարեմուտի կեսգիշերին որդեկորույս մոր անասելի հուզիչ երգը կոտրեց Եռաբլուրի սիրտ մաշող լռությունը․ տեսանյութ


Անմահացած հերոսներն իրենց կռիվն ավարտել են և այժմ էլ շարունակում եմ լուռ հսկել իրենց հայրենիքը երկնքից։ Իսկ նրանց ծնողները շարունակում են կռիվն ու իրական պատերազմը։

Պատերազմ, որ առանց արկերի ձայների է ընթանում ու երբեք չի ավարտվի։ Այդ կռվում որդեկորույս ծնողները լուռ են պայքարում։ Հպարտությունն անգամ թույլ չի տալիս փարատվել։ Հպարտություն առ այն, որ հերոսներ են դաստիարակել։

Վարդան Ամալյան հերոսին շատերն են ճանաչում։ Նրա ծնողներին հանրությունը նույնպես հասցրել է ճանաչել։ Նրանք տաղանդաշատ Դավիթն ու Արմինեն են։ Մեծ վշտի տեր դարձած ծնողներն արդեն երկրորդ Ամանորն են առանց որդու անցկացնում և երկուսն էլ անցկացրել են Եռաբլուրում՝ որդուն հնարավոինս մոտ։

Անցած Ամանորին Վարդանի հայրը հենց Եռաբլուրում երգ կատարեց հերոսների համար, որն անչափ տպավորել էր հանրությանը, իսկ այս տարի տպավորիչ և անասելի կատարմամբ է հանդես եկել հերոսի մայրը՝ կրկին Եռաբլուրում դեկտեմբերի երեսունմեկին ուղիղ կեսգիշերին։

Որդեկորույս մոր ելույթը, որի հուզումնառատությունը խոսքերն անգամ անզոր են նկարագրել, դիտեք ստորև ներկայացված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: