Եվ չնայած աշխարհի շուրջը տիրող բոլոր արհավիրքներին՝ կյանքը հիասքանչ է և գեղեցիկ ուշագրավ դրվագներով։

Ժամեր առաջ հայտնի դարձավ մի գեղեցիկ իրադարձություն, որ սիրված երգիչ Վլադիմիր Բարխոյանը պատրաստվում է ամուսնանալ։ Երգիչն արդեն տևական ժամանակահատված է ինչ ընկերուհի ունի և ահա նա որոշում է կայացրել ամուսնանալ և ամուսնության առաջարկություն է կատարել իր սիրելիին՝ Հերմինեին։

Առաջարկության համար Վլադիմիրը հիանալի մտահղացում է ունեցել և այն կազմակերպել է անչափ գեղեցիկ մջավայրում։ Վլադիմիր Բարխոյանը ամուսնության առաջարկությունը կատարել է Հռոմում։ Հանրայնացված կադրերում երևում է, թե ինչպես է Հերմինեն անկանկալի եկել։

Զույգը երջանկությունից ուղղակի փայլում է։ Մեկնաբանություններում կարելի է հանդիպել հազարավոր ջերմագին շնորհավորանքների և մաղթանքների։ Մենք նույնպես միանում ենք շնորհավորանքներին և անսահման սեր մաղթում գեղեցիկ զույգին։

Համացանցային տիրույթում զույգին շնորհավորել են նաև մի շարք հայտնի դեմքեր և անկեղծորեն ուրախացել իրենց ընկերոջ, կոլեգայի երջանկությամբ։