Վերածնված Մխիթարը․ ահա թե ինչպես է լինում հոր և որդու երկար սպասված հանդիպումը․ հուզիչ տեսանյութ


Անմահացած հերոսները հայ ազգի համար դարձան սրբություններ։ Հենց նրանք էին, որ մեզ նվիրեցին մեր հետագա կյանքը մեր հայրենիքում և նվիրեցին սեփական կյանքի դիմաց։

Եվ այսօր երկնքից են շարունակում հսկել ու պաշտպանել հայրենքը և հայրենակիցներին։ Հազարավոր ընտանիքներ որդիներին այցելում են Եռաբլուրում ու լուռ շիրիմների առաջ լաց լինում ու շարունակ խոսում, իսկ պատասխաններն ընդամենը ենթադրում կամ պատկերացնում։

Իսկ հերոսները վերածնվում են։ Վերածնվում ու նոր կյանք պարգևում նրանց ծնողներին։ Անմահացած հեիրոսներից՝ Մխիթար Գալեյանին արդեն ճանաչում են շատերը։

Օրերս մեծ ուրախությամբ հայտնեցինք, որ լույս աշխարհ է եկել Մխիթարի եղբայրը՝ փոքրիկ Մխիթարը, և մեծ երջանկություն բերել ընտանիքին։ Փոքրիկը կփորձի լրացնել մեծ եղբոր բացը։ Այսօր համացանցում տարածվեց մի տեսանյութ, որտեղ հերոսի հայրը հանդիպել է նորածնին։

Նա անասելի հուզված մոտենում է նորածնին և համբուրում որդուն՝ Մխիթարին։ Այդ հուզիչ դրվագներն առաջարկումենք դիտել վարը։


Понравилась статья? Поделиться с друзьями: