Վաչե Թովմասյանը Դուբայում անակնկալ է արել դստերն ու հանդիպել նրան. հուզիչ կադրեր


Անկախ հանգամանքից, որ Վաչե Թովմասյանի մոտ այս շրջանն աշխատանքային առումով պասիվ է և նախագծերում ու էկրաններին չենք տեսնում սիրված հումորիստ դերասանին, այնուամենայնիվ, Վաչեն շարունակում  է մնալ երկրպագուների ուշադրության կենտրոնում։

Վաչեն համացանցային տիրույթում բավականին ակտիվ է և հաճախ է ցույց տալիս նաև ընտանեկան իրավիճակներ։ Դերասանն օրերս անականկալ է մատուցել դստերը և այցելել Դուբայ։ Հայրիկն անհամբերությամբ թակել է դուռը։ Դուստրը բացել է և տեսել հայրիկին։

Այն փոքրիկ աղջնակի համար իսկապես անականկալ է եղել և հոլովակից անմիջապես նկատելի է դառնում նրա անսահման ուրախությունը։ Հայր և դուստր փարվել են միյմյանց։ Վաչեն իր հանգստյան օրերն անցկացրել է դստեր հետ և վայելել ընտանեկան ջերմ միջավայրը։

Նա պարբերաբար հրապարակումներ է կատարում Դուբայից և ցույց տալիս հետևորդներին իր ժամանցից և հանգստից կադրեր։

Վարը ներկայացված տեսանյութում առաջարկում ենք հաղորդակից դառնալ հումորիստ դերասանի հրապարակած ջերմ կադրերին։


Понравилась статья? Поделиться с друзьями: