«Վա՜յ, հղիությունն անհետացել է»․ ահա թե ինչ են նկատել Սիրուշոյի հետևորդները


Դժվար կլինի ժխտել, որ Սիրուշոն ամենասիրված արտիստներից մեկն է։ Այո՛, երգչուհու յուրաքանչյուր քայլ մեծ ուշադրության է արժանանում և երկար քննարկվում։

Նրան համացանցային հարթակներում հետևում են հարուր հազարավոր օգտատերեր ամբողջ աշխարհից։ Նա հայ էստրադայի այն ներկայացուցիչներից է, ում երկրպագուների շարքում շատ են այլազգի օգտատերերը։

Սիրուշոյի արվեստը գնահատվում է ամենուր։ Ինչպես հայտնի է՝ այս շրջանում երգչուհին սպասում է երրորդ երեխային։

Նա արդեն հայտնել է, որ առաջիկայում դուստր է ունենալու։ Այդ առիթով արտիստուհու ընտանիքն անչափ երջանիկ է։ Սիրուշոն և Լևոն Քոչարյանը երկու որդի ունեն։

Սրուշոյին հղիությունը չի խանգարում, որպեսզի շարունակի իր ակտիվ կենսակերպը։ Վերջերս նրա հանրայնացրած լուսանկարի մեկնաբանություններում հետևորդները նկատել են, որ երգչուհու փորիկը չի երևում։ Սիրուշոն կարողանում է հագուստով քողարկել այն։

Նրանք հումորային մի շարք մեկնաբանություններ են կատարել․ «Իսկ ո՞ւր է փորը», «վա՜յ, հղիությունն անհետացել է», «էլի փորիկդ տանն ես թողել», «քողարկելու տաղանդ ունես» և այլն:


Понравилась статья? Поделиться с друзьями: