Սևանը մեր մայր հայրենիքի ամենագեղեցիկ վայրերից մեկն է։ Ամռան արևոտ և թեժ շրջանը մեր հայրենակիցները և մենք բոլորս շտապում ենք զովանալ Սևանի քաղցրահամ ջրերում և վայելել հանգիստը Սևանի ափին՝ շնչել մաքուր օդը, համտեսել համեղ ուտեստները, հանդիպել, ծանոթանալ և զրուցել հաճելի, բարի ու հյուրասեր մարդկանց հետ։

Սևանում հանգիստը վայելել սիրում են ոչ միայն հայերը, այլև Սևանի ափեր են շտապում հազարավոր զբոսաշրջիկներ, վայելում Սևանը և տպավորված ու անմոռանալի հիշողություններով վերադառնում սեփական երկիր։

Սևանա լիճը աննկարագրելի գեղեցիկ է տարվա ցանկացած եղանակին։

Թե՛ ամռանը, թե՛ ձմռանը, թե՛ գարնանն ու աշնանը յուրահատուկ գեղեցկություն է ձեռք բերում այս հրաշք լիճը իր ողջ տարածքով և շարունակ հիացնում բոլորին։

Այստեղ մառախուղի հազվադեպ կարելի է հանդիպել, իսկ եղած ժամանակ էլ ահա այսպիսի տեսարանի ենք ականատես լինում, որից աչք կտրել չի լինում։