Օքսի Ավդալյանն այն երգչուհիներից է, ում հայ երիտասրդությունը սիրում է հետևել և նույնիսկ օրինակ վերցնել։ Աղջիկները հավանում են նրա ոճը և նախընտրում կրել նրա հագուստներից։

Օքսին իր հերթին շփվող է և հաճախ է համացանցային տիրույթում շփումներ հաստատում հետևորդների հետ․ լինի դա հարց ու պատասխանի տեսքով, թե մեկնաբանություններում որոշակի գրառումների։ Երգչուհին ակտիվ աշխատանքային գործընացում է, սակայն իր ինսթագրամյան հարթակը դրանից չի տուժում։

Նա ակտիվ հրապարակումներ է կատարում և տեղեկացնում հետևորդներին իր կյանքի ուշագրավ իրադարձությունների մասին։ Ահա Օքսին մի լուսնկար է հանրայնացրել, որտեղ կրում է սև, կիպ, ժանյակավոր զգեստ։ Զգեստն անչափ սազում է երգչուհուն։

Իսկ լուսանկարին կից Օքսի Ավդալյանը գրել է․ «Երբ չեն կարողանում լույս ճառագել, ստվեր են գցում»։ Մեկնաբանություններում անմիջապես բազմաթիվ գրառումներ և էմոջիներ են հայտվել։ Երգչուհու երկրպագուների մոտ իրարանցում է սկսվել։

Նրանք շտապել են իրեց հիացմունքն արտահայտել և հաճոյախոսել Օքսիին։ Լուսանկարը կգտնեք նյութին կից։