Սունկը սոյայի սոուսով․ փորձողը չի փոշմանի


ՀԱզվադեպ ,արդիկ կպատահեն, որ չեն սիրի սունկ։ Իսկ այս ուտեստից ուղղակի հրաժարվել չի լինի։ Վերցրեք կախասունկ։ Այն տապակելուց առաջ անպայման խաշեք․ սնկի այս տեսակն ունի խիտինի մեծ քանակություն, ինչը վերջինիս դժվարամարս է դարձնում: Իսկ եփման շնորհիվ դրա քանակը զգալի պակասում է:

Անհրաժեշտ է՝

1 կգ կախասունկ

2 պճեղ սխտոր

2 հ․ պղպեղ

4 ճ/գ սոյայի սոուս

Սև, կարմիր պղպեղներ

Խոշոր կտրատած կանաչ սոխ՝ ըստ ճաշակի

Կախասունկը մաքրել, լվանալ և սառը ջուր լցնել վրան, եռալուց հետո եփել 5 ր, որից հետո ջրքամել: Բուսայուղում տապակել սխտորը՝ առանց մանրացնելու(վերջում հեռացրեք):

Սունկը համեմել և տապակել 5-10 ր։ Ավելացնել բուլղարական գունավոր պղպեղները, տապակել 5 ր և լցնել 4 ճ/գ սոյայի սոուս: Աղ ավելացնել հարկավոր չէ, քանի որ սոայի սոուսը արդեն աղի է:

Կարելի է նաև հավելել քիչ աղացած չիլի պղպեղ․ փոքր-ինչ կծվությունը հաճելի համ կհաղորդի ուտեստին։ Բարի ախորժակ։


Понравилась статья? Поделиться с друзьями: