Արուս Տիգրանյանն այս շրջանում ապրում է իր կյանքի ամենաերջանիկ փուլերից մեկը։ Լրագրողը պատրաստվում է մայրանալ, մայրանալ առաջին անգամ, որը լի է զգացմունքային անչափ գեղեցիկ պահերով ու ջերմությամբ։

Արուսը, սակայն, մեկ անգամ չէ, որ սրտնեղել է ինքնազգացողության վատացմամբ, որը բացառապես պայմանավորված է իր նոր կարգավիճակով։ Երբ արդեն հղիության սկզբնական փուլը որոշակի չափով հաղթահարված էր, Արուսը թույլ տվեց ինքն իրեն դադար առնել և հանգստանալ։

Նա ամուսնու հետ մեկնեց Իտալիա հանգստի և վայելեց իր հանգիստը։ Լրագրողն Իտալիայից պարբերաբար ուշագրավ հրապարակումներ էր կատարում և հետևորդներին ներկայացնում Իտալիայի անզուգական մշակույթը և համեղագույն խոհանոցը։

Արուսը նաև սիրով է պատասխանում հետևորդների հուզող հարցերին։ Եվ ահա վերջին հարց ու պատասխանի ժամանակ Արուսին հարցրել են, թե քանի՞ կիլոգրամ է հավաքել հղիության ընթացքում։ Արուսի պատասխանը զարմացրել է շատերին, քանի որ լրագրողի խոսքով՝ ընդամենը երկու կիլոգրամ։

Այնուհետև նշել է, որ այո՛, դա փոքր-ինչ անարդար է, քանի որ շատերը հղիության ընթացքում բավականին գիրանում են, սակայն պետք է հաշվի առնել, որ ինքն անցկացնում է սրտխառնոցով ու քաղցած օրերով։ Մանրամասները՝ տեսանյութում։