Սոս Ջանիբեկյանը մարտարվեստի դասըթացների է հաճախում․ կադրեր առաջին դասից․ տեսանյութ


Սոս Ջանիբեկյանը համացանցային իր հարթակում հրապարակում է կատարել և ցույց տվել, որ ցանկանում է ծանոթանալ մարտարվեստին։

Նա մասնակցել է առաջին դասընթացին և կիսվել իր տպավորություններով։ Լուսանկարներին կից դերասանը գրառում է կատարել, որտեղ նշել է, որ Հայաստանն այնպիսի տարածաշրջան է, որտեղ յուրքանչյուր քաղաքացի պետք է տիրապետի զենքին։

Հենց միայն այն բանի համար, որ մի օր կարող է ստիպված լինել կանգնել և պաշտպանել մորը, հորը, աղջկան, կնոջը, Արցախն ու Հայաստանը։

«Դրա համար նա գոնե պետք է իմանա կրակել, փորել, առաջին օգնություն ցուցաբերել, հրամանները ճանաչել, վրանում քնել, անձրևի տակ սպասել, թեթև տակտիկական գիտելիքների տիրապետել, ձայներին սովոր լինել և այլն… »,- գրել է Սոս Ջանիբեկյանն, ապա հավելել, որ ինքը չգիտի, թե երեկ ու այսօր ինչ են բանակցել և վաղն ինչ կբնակցեն, սակայն շատ լավ գիտի, որ երբ  բանակի թիկունքում լիներ մեծ թվով կիրթ ու բանիմաց քաղաքացիներ, Հայաստանը դժվար հակառակորդ կլիներ թշնամիների համար։

Կից ներկայացնում ենք դերասանի առաջին դասընթացից տեսանյութ։


Понравилась статья? Поделиться с друзьями: