Սմբուկի օգտակար հատկություններից այնքան շատ է խոսվել, որ հարկ չկա կրկին նշելու։ Այս բանջարեղենի հազարավոր բաղադրատոմսերից այսօր կներկյաացնենք մեկը, որն իսկապես համեղ է ստացվում և հագեցնող։

Անհրաժեշտ է՝
Սմբուկ — 2 հ․
Հավկիթ — 2 հ․
Սոայի սոուս — 2 ճ․գ․
Շաքարավազ — 1/2 թ․գ․
Բուսայուղ` տապակելու համար
Գազար -1 հ․
Կաթնաշոռային պանիր — 150 գ
Լոլիկ — 1 հ․
Սխտոր — 1 ատամիկ
Քունջութի սերմեր՝ ըստ ցանկության

Սմբուկը կլոր, սակայն փոքր-ինչ թեքությամբ կտրատել։ Հավկիթները, սոյան, շաքարավազը առանձին տարայում միախառնել։ Կտրատած սմբուկները թաթախել ստացվածի մեջ և տապակել բուսայուղում։ Ավելորդ յուղից ազատվել անձեռոցիկի օգնությամբ։

Քերած գազարը, կաթնաշոռային պանիրը լավ խառնել, ապա լոլիկի միջուկը հեռացնել, կաշին բարակ կտրատել, վրան ճզմել սխտորը, խառնել և դնել մի կողմ։

Սմբուկի վրա քսել պանրային միջուկը, վրան հավելել լոլիկայինը, փաթաթել ռուլետանման, վրան շաղ տալ քունջութի սերմեր և մատուցել։ Բարի ախորժակ։