Մարիամ Մելիքյանը ապրում է Թուրքիայում։ Նա երկու դուստրերի մայր է և այժմ զբաղվում է նրանց խնամքով և դաստիարակությամբ։

Մարիամն այնտեղ ապրում է շքեղ կյանքով և չի դադարում համացանցային տիրույթում ցույց տալ իր շքեղ կյանքը։ Նա համացանցային տիրույթում բավականին ակտիվ է և սիրում է պատմել ու հետևորդներին հաղորդակից դարձնել իր կյանքի, առօրյայի մանրամասներին։

Դերասանուհին մի ժամանակ սկեսուրի հետ տարաձայնություններ ուներ և այդ մասին չէր թաքցնում և հաճախ էր պատմում հետևորդներին։ Իսկ այժմ ամեն բան կարգավորվել է, և նրանք փորձում են սիրով լինել միմյանց հետ։

Օրերս Մարիամը ինսթագրամյան ուղիղ եթերում բողոքել է սկեսուր մայրիկից, որ առավոտյան վաղ է արթնացրել իրեն, քանի որ ամուսնու մայրիկը հյուրասիրություն էր պատրաստել նրանց համար։

Եվ հոլովակում Մարիամը շանորհակալություն է հայտնում սկեսուրին։ Դերասանուհու կողմից հանրայնացած հոլովակներն այս մասին առաջարկում ենք դիտել վարը։